Նորություններ :

Տրանսֆերային Նորություններ

Տիտղոսներ

9/15/12


Իսպանիայի առաջնություն (31)
1932, 1933, 1954, 1955, 1957, 1958, 1961, 1962, 1963, 1964, 1965, 1967, 1968, 1969, 1972, 1975, 1976, 1978, 1979, 1980, 1986, 1987, 1988, 1989, 1990, 1995, 1997, 2001, 2003, 2007, 2008
Իսպանիայի գավաթ (18)
1905, 1906, 1907, 1908, 1917, 1934, 1936, 1946, 1947, 1962, 1970, 1974, 1975, 1980, 1982, 1989, 1993, 2011
Իսպանիայի սուպերգավաթ (8)
1988, 1989, 1990, 1993, 1997, 2001, 2003, 2008
ՈՒԵՖԱ-ի գավաթ (2)
1985, 1986
Չեմպիոնների Լիգա (9)
1956 ,1957, 1958, 1959, 1960, 1966, 1998, 2000, 2002
Եվրոպայի սուպերգավաթ (1)
2002
Միջմայրցամաքային գավաթ (3)
1960, 1998, 2002

Մրցաշար

1
Բարսելոն
9
2
Ռեալ Մալյորկա
7
3
Մալագա
7
4
Ռայո Վալեկանո
7
5
Ռեալ Վալյադոլիդ
6
6
Դեպորտիվո
5
7
Սևիլյա
5
8
Ատլետիկո Մադրիդ
4
9
Ռեալ Մադրիդ
4
10
Խետաֆե
4
11
Լևանտե
4
12
Ռեալ Բետիս
3
13
Սելտա դե Վիգո
3
14
Ռեալ Սարագոսա
3
15
Ատլետիկ Բիլբաո
3
16
Ռեալ Սոսյեդադ
3
17
Վալենսիա
2
18
Գրանադա
1
19
Էսպանյոլ
0
20
Օսասունա
0

Պատմություն

Real Madrid Club de Futbol
Ռեալ Մադրիդ ՖԱ-ն (իսպաներեն` Real Madrid Club de Futbol) իսպանական պրոֆեսիոնալ ֆուտբոլային ակումբ է: Ստեղծվել է 1902թ., մասնակցում է Լա Լիգայում և համարվում է 20-րդ դարի ամենահաջողակ ակումբը, ունի ռեկորդային 31 հաղթանակ Լա Լիգայում, 17 գավաթ` Կոպա Դել Ռեյում (արքայական գավաթ) և ռեկորդային 9 գավաթ` Եվրոպայի Չեմպիոնների Լիգայի շրջանակներում: Ակումբն իր խաղերը անցկացնում է Սանտիագո Բերնաբեո մարզադաշտում, որը գտնվում է Մադրիդում: 2000թ. դեկտեմբերի 23-ին ՖԻՖԱ-ն մադրիդյան ակումբին պարգևատրեց «20-րդ դարի լավագույն ակումբ» մրցանակով:
Ռեալ Մադրիդը աշխարհի ամենահարուստ ակումբն է, որի եկամուտները գնահատվում են 351 մլն. Եվրո: Ռեալը նաև ամենահայտնի և ամենամեծ ֆուտբոլային ակումբներից է աշխարհում:
1986թ. ստեղծվեց «ֆուտբոլ սքայ» ֆուտբոլային ակումբը` դառնալով մադրիդյան ակումբի հիմքը: Շուտով, Պալասիոս եղբայրների կողմից բացվեց Madrid Football Club ակումբը: 1920թ. հունիսի 29-ին Իսպանիայի թագավոր Ալֆոնս 8-րդը ակումբին շնորհեց արքայական տիտղոսը, ինչը իսպաներեն հնչում է ռեալ: Այստեղից էլ գալիս է ակումբի անվանումը` Ռեալ Մադրիդ:
Առաջին իսկ տարիներից թիմը առաջատարների շարքերում է եղել, և արդեն 1903թ. Ռեալը դուրս է եկել Իսպանիայի գավաթի եզրափակիչ, որտեղ սակայն պարտվել է Բիլբաոյի Աթլետիկին:
Ռեալ Մադրիդի վերելքը կարելի է համարել 1950-ական թվականները: Այդ տարիներին Եվրոպայում որոշեցին ստեղծել աշխարհամասի ֆուտբոլային ֆեդերացիա, որը նպատակ ուներ կարգավորել ինչպես ակումբների, այնպես էլ ազգային հավաքականների մակարդակով առաջնությունները: Եվ հենց Ռեալ Մադրիդը դարձավ Եվրոպայի Չեմպիոնների գավաթի առաջին խաղարկության հաղթողը 1954-1955 թվականների մրցաշրջանում:
Հաջորդ վերելքն ընդունված է համարել 1999թ., երբ թիմը վստահեցին իսպանացի Վիսենտե Դել Բոսկեին, ով իր ֆուտբոլային կարիերայի մեծամասնությունը անցկացրել էր Ռեալ Մադրիդում: Իսպանիայի առաջնությունում Դել Բոսկեն այդքան էլ հաջողություններ չունեցավ. 8-րդ հորիզոնականից թիմը բարձրացավ 5-րդ հորիզոնականը: Սակայն Դել Բոսկեն արքայական ակումբին բերեց իր թվով 8-րդ չեմպիոնությունը Չեմպիոնների Լիգայում: Ակումբի նոր նախագահ ընտրվեց Ֆլորենտինո Պերեսը, ով որոշեց ակումբում հավաքել այդ ժամանակաշրջանի ֆուտբոլային աստղերին: Առաջին ձեռքբերումը եղավ պորտուգալացի Լուիշ Ֆիգոն 71 մլն. Եվրյի դիմաց: Մեկ տարի անց ակումբի շարքերը համալրեց ֆրանսիացի Զինեդին Զիդանը ռեկորդային 75 մլն. Եվրոյով: Եվս Մեկ տարի անց Մադրիդ եկան բրազիլացի Ռոնալդոն, անգլիացիներ Բեկհեմը և Օուենը: Պերեսի ղեկավարման ժամանակաշրջանում արքայական ակումբը երկու անգամ հաղթեց Իսպանիայի առաջնությունը և մեկ անգամ էլ` Չեմպիոնների Լիգայի գավաթը:
Աղբյուրը` http://realmadrid-times.blogspot.com/p/blog-page.html

Դու Լեգենդ ես

 

© Copyright The Fansite of Real Madrid in Armenia 2010 -2011 | Design by GoloFootball | Powered by Blogger.com.