Նորություններ :

Տրանսֆերային Նորություններ

Մոուրինյո - Ինձ Սիրում են Ռեալում

9/18/12

Ռեալ Մադրիդի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն չի կասկածում, որ Արքայական ակումբում իրեն հարգում են և գնահատում իր կատարած աշխատանքը:
- Ինձ սիրում են այն մարդիկ, ովքեր մեծ նշանակություն ունեն իմ համար: Առաջին հերթին, իմ ընտանքիքը, այնուհետև` գործընկերներս, ակումբը, թիմը: 
Ինչ վերաբերվում է Չեմպիոնների լիգային, ապա պետք է ասեմ, որ ես այդ մրցաշարին վերաբերվում եմ այնպես, ինչպես ազգային առաջնությանը. այն ևս շատ կարևոր է մեզ համար, - հայտարարել է Մոուրինյոն:

Դու Լեգենդ ես - Ֆերնանդո Հիերո

9/17/12

Ֆերնանդո Հիերոն ծնվել է 1968թ. մարտի 23-ին Իսպանիայի Մալագա քաղաքում: Իսպանիայի ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ է, ինչպես նաև երկար տարիներ եղել է հավաքականի և Ռեալ Մադրիդի անփոխարինելի ավագը: Հիերոն խաղացել է պաշտպանական գոտում, սակայն եղել են հանդիպումներ, երբ նա խաղացել է նաև կիսապաշտպանական գոտում:
Ֆերնանդոն իր կարիերայի ընթացքում հինգ անգամ հաղթել է Իսպանիայի առաջնության գավաթը և երեք անգամ էլ` Չեմպիոնների Լիգայի գավաթը: Հարկ է նշել, որ Հիերոն այս բոլոր հաղթանակներին ու տիտղոսներին արժանացել է Ռեալ Մադրիդի կազմում:
2007թ. սեպտեմբերից Ֆերնանդո Հիերոն աշխատում էր Իսպանիայի Ֆուտբոլի Ֆեդերացիայում` որպես սպորտային տնօրեն: Հենց այդ ժամանակաշրջանում էլ Իսպանիայի ազգային հավաքականը դարձավ Եվրոպայի չեմպիոն (2010թ.), իսկ մեկ տարի անց դարձավ նաև աշխարհի չեմպիոն: 2011թ. Ֆերնանդո Հիերոն վերադարձավ իր ծննդավայր Մալագա և դարձավ համանուն թմի տնօրենը:
Հիերոն իր վերջին գոլը Իսպանիայի ազգային հավաքականում խփեց 2002թ. հունիսի 7-ին աշխարհի առաջնությունում` Պարագվայի դեմ հանդիպման ժամանակ: Ինչպես հայտնի է, այդ ժամանակ Պարագվայի դարպասապահը հանրահայտ Խոսե Լուիս Չիլավերտն էր: Այս առաջնությունը վերջինը եղավ լեգենդար ավագ Հիերոյի համար: Դրանից հետո իսպանացի կենդանի լեգենդը հրաժեշտ տվեց մեծ ֆուտբոլին` 34 տարեկան հասակում:

Ժոզե Մոուրինյո – Մենք խոսում ենք չորս չեմպիոնից կազմված խմբի մասին

Մադրիդի Ռեալի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն Չեմպիոնների լիգայի մեկնարկից առաջ հարցազրույց է տվել ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքին. «Իր բնույթով Ռեալ Մադրիդը Չեմպիոնների լիգայի ակումբ է: Այդ մասին է խոսում պատմությունն ու վիճակագրությունը: Ոչ մի այլ ակումբ 9 անգամ չի դարձել Չեմպիոնների գավաթակիր: Ես կարծում եմ՝ չկա որևէ ուղղակի ճանապարհ այսպիսի հաջողության հասնելու համար: Դրան կարելի է հասնել միայն լավ աշխատելով, լավ խաղալով, լավ մտածելով, ամեն ինչ լավ պլանավորելով, յուրաքանչյուր խաղում հաղթելու մոտիվացիա և ցանկություն ունենալով: Սակայն այս ամենն էլ հաշվի առնելով, ֆուտբոլն անկանխատեսելի է: Շատ մարզաձևերում միշտ չէ, որ լավագույն ակումբն է հաղթում»,- ասում է Մոուրինյոն:
Արքայական ակումբի մարզիչը նշել է, որ, իհարկե, իրեն տխրեցրել են նախորդ երկու խաղարկությունների կիսաեզրափակիչներում պայքարից դուրս մնալը, սակայն ընդգծել է, որ կարողացել է հաջողությունների հասնել մադրիդյան ակումբի հետ՝ Իսպանիայում «Բարսելոնայի» գերակայությունն ընդհատելուց բացի առաջընթաց գրանցելով նաև եվրոպական ասպարեզում. «Երբ ես եկա Ռեալ Մադրիդ, ակումբը վիճակահանության ժամանակ առաջին զամբյուղում չէր և դա շատ բանի մասին է խոսում: Եթե չեմ սխալվում 10-րդն էր դասակարգման աղյուսակում: Նախորդ մրցաշրջանում մեր անցած ճանապարհի արդյունքում հայտնվեցինք առաջին զամբյուղի թիմերի թվում: Երկու տարի անընդմեջ հասնելով մինչև կիսաեզրափակիչ՝ մենք հաստատեցինք մեր տեղը առաջին զամբյուղների թիմերի մեջ և ցանկանում ենք ամրագրել: Ամեն ինչ կանեք այս խաղարկությունում մինչև եզրափակիչ հասնելու և Ռեալ Մադրիդի համար 10-րդ Չեմպիոնների գավաթը նվաճելու համար»,- ընդգծում է Ռեալի մարզիչը:
Չնայած նախորդ մրցաշրջանի տպավորիչ արդյունքներին, նոր մրցաշրջանից առաջ էլ Ռեալը ձեռքբերումներ ունեցավ. «Մադրիդի Ռեալում մենք որոշեցինք աշխատել համեմատաբար փոքր կազմի հետ, այդ պատճառով կարևոր էր թիմում ունենալ շատ բազմաֆունկցիոնալ խաղացողներ: Նրանք կարող են խաղալ տարբեր դիրքերում և թիմին բերել հավասարակշռություն և կայունություն, որի կարիքը զգում ենք: Մոդրիչը բավարարում է այդ պահանջներին, քանի որ կարող է խաղալ և՛ որպես 6 համար, և՛ որպես 8 համար, և՛ որպես 10 համար: Նա օժտված է մեծ ֆուտբոլիստներին բնորոշ կախարդանքով. նա ունի ինչպես անհատական, այնպես էլ տակտիկական մեծ տաղանդ: Մյուս ֆուտբոլիստը Էսիենն է, որին շատ լավ եմ ճանաչում: Նրա հետ աշխատել եմ մոտ երեք մրցաշրջան, և նրա փորձը կարող է մեզ բերել այն հավասարակշռությունը, որը պետք է ինչպես պաշտպանողական ոճի կիսապաշտպանի դիրքում, այնպես էլ պաշտպանությունում, որտեղ նա նույնպես կարող է հիանալի խաղալ»,- նշել է պորտուգալացի մասնագետը:
Մոուրինյոն նաև իր կարծիքն է հայտնել Չեմպիոնների լիգայի այն խմբի մասին, որտեղ Մանչեսթեր Սիթիի, Դորտմունդի «Բուրուսիայի» և Ամստերդամի Այաքսի հետ միասին հայտնվել է Ռեալը. «Մենք խոսում ենք չորս չեմպիոնից կազմված խմբի մասին: Չորս կարևոր առաջնությունների չորս հաղթողներ՝ հատկապես Գերմանիան, Իսպանիան և Անգլիան: Սակայն Այաքսն էլ մեծ պատմություն ունեցող ակումբ է, այնպես որ գլխավոր նպատակը ոչ թե բոլոր վեց խաղերում հաղթելն է, այլ խմբային փուլի արգելքը հաղթահարելը, որից հետո կփորձենք զարգացնել հաջողությունը: Ակնհայտ է, որ այս խմբում թիմերը շատ միավորներ կբաժանեն միմյանց միջև»,- եզրափակել է Մոուրինյոն:

Ժոզե Մոուրինյո - Ռեալը պետք է ավելիին ձգտի

9/15/12

Ռեալ Մադրիդի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն հերթական անգամ ընդգծել է, որ իր թիմը այս մրցաշրջանում ամենաբարձր տեղերի համար է պայքարելու: Պորտուգալացի մասնագետը հայտարարել է, որ Ռեալը իր առջև նպատակ է դրել հաղթել բոլոր առաջնությունները, որտեղ մասնակցում է:
- Մենք ձգտում ենք ավելի շատ հաղթանակներ տանել և ավելի լավ ֆուտբոլ ցուցադրել: Մենք համոզված ենք, որ կկարողանանք հասնել մեր նպատակներին: Իմ թիմում ես չեմ ճանաչում այնպիսի ֆուտբոլիստի, ով չի ձգտում այս ամենին, - հայտարարել է Մոուրինյոն:

Ռեալը` Իսպանիայի Սուպերգավաթակիր

Ռեալ Մադրիդը Իսպանիայի սուպերգավաթի խաղարկության շրջանակներում հաղթեց Բարսելոնին և դարձավ Իսպանիայի Սուպերգավաթակիր: Հիշեցնենք, որ պատասխան հանդիպումը ավարտվեց 2-1 հօգուտ արքայական ակումբի:
Ռեալ Մադրիդը շատ արագ, առաջին խաղակեսում երկու գոլի հեղինակ դարձավ. աչքի ընկան Գոնսալո Հիգուաինը և Կրիշտիանո Ռոնալդուն: Հանդիպման 27-րդ րոպեին Բարսելոնի վիճակը էլ ավելի կրիտիկական դարձավ, երբ խաղադաշտից հեռացվեց Ադրիանոն:
Այնուամենայնիվ, հյուրերը կարողացան երկրորդ խաղակեսի վերջում կրճատել հաշվի տարբերությունը: Գոլի հեղինակ դարձավ Լիոնել Մեսսին:

Ֆոտոդարան














Կազմ

N
Ֆուտբոլիստ
Ծննդյան ամսաթիվ
Պայմ. սկիզբ
Պայմ. ավարտ
Ձեռքբերման գին


Դարպասապահներ

1
Իկեր Կասիլյաս
20.05.1981
1999
2017
Սեփական սան

13
Անտոնիո Ադան
13.05.1987
2009
2014
Սեփական սան

35
Խեսուս Ֆերնանդես
11.06.1988
2012
2013
Սեփական սան

Պաշտպաններ

2
Ռաֆայել Վարան
25.04.1993
2011
2017
€10 մլն

3
Կեպլեր Պեպե
26.02.1986
2007
2016
€30 մլն

4
Սերխիո Ռամոս
30.03.1986
2005
2017
€28 մլն

5
Ֆաբիո Կոենտրաո
11.03.1988
2011
2017
€30 մլն

12
Մարսելո
12.05.1988
2007
2015
€6.5 մլն

16
Ռիկարդո Կառվալյու
18.05.1978
2010
2013
€8 մլն

17
Ալվարո Արբելոա
17.01.1983
2009
2016
€4.5 մլն

18
Ռաուլ Ալբիոլ
04.09.1985
2009
2017
€15 մլն

Կիսապաշտպաններ

6
Սամի Խեդիրա
04.04.1987
2010
2015
€12 մլն

8
Ռիկարդո Կակա
22.04.1982
2009
2015
€65 մլն

10
Մեսութ Օզիլ
15.10.1988
2010
2016
€15 մլն

14
Խաբի Ալոնսո
25.11.1981
2009
2014
€30 մլն

15
Մայքլ Էսյեն
03.12.1982
2012
2013
վարձ.

19
Լուկա Մոդրիչ
09.09.1985
2012
2017
€30 մլն

21
Խոսե Մարիա Կալյեխոն
11.02.1987
2011
2016
€5 մլն

22
Անխել Դի Մարիա
14.02.1988
2010
2018
€25 մլն

Հարձակվողներ

7
Կրիշտիանու Ռոնալդու
05.02.1985
2009
2015
€94 մլն

9
Կարիմ Բենզեմա
19.12.1987
2009
2015
€35 մլն

20
Գոնսալո Իգուաին
10.12.1987
2007
2016
€13 մլն

29
Ալվարո Մորատա
23.10.1992
2010
2015
Սեփական սան

99
Գլխավոր մարզիչ - Ժոզե Մոուրինյո
26.01.1963
2010
2014
€8 մլն

Դու Լեգենդ ես

 

© Copyright The Fansite of Real Madrid in Armenia 2010 -2011 | Design by GoloFootball | Powered by Blogger.com.